ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՏՎԱՎՈՐ ԿՈՉՈՒՄՆԵՐ ՇՆՈՐՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Երևանի պետական համալսարանի հայ բանասիրության և պատմության ֆակուլտետների հիմնադրման 95-ամյակի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառների զարգացման գործում ունեցած վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

ՀՀ գիտության վաստակավոր գործչի՝

Արծրուն Աբգարի ԱՎԱԳՅԱՆԻՆ ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Սամվել Պարգևի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ ԵՊՀ հայ գրականության ամբիոնի վարիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Արամ Հրաչիկի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ ԵՊՀ ռեկտոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

ՀՀ վաստակավոր մանկավարժի՝

Նազիկ Կարապետի ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻՆ ԵՊՀ մանկավարժության ամբիոնի վարիչ, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Գևորգ Ստեփանի ՔԻԼԻՄՋՅԱՆԻՆ ԵՊՀ համաշխարհային պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. սեպտեմբերի 8
Երևան
ՆՀ- 226 -Ա



← К списку