ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության շքանշաններով և մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած ակնառու նվաճումների համար պարգևատրել.

Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով`

Գրիգոր Արամի ԳՈՒՐԶԱԴՅԱՆԻՆ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Անանիա Շիրակացու մեդալով`

Մելս Վաղարշակի ԲԵԼՈՒԲԵԿՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ մեխանիկայի ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր

Արթուր Գարեգինի ՆԻԿՈՂՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ Բյուրականի աստղադիտարանի գլխավոր գիտաշխատող, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր

Մովսես Խորենացու մեդալով`

Պավել Սեդրակի ԱՎԵՏԻՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն, պատմական գիտու-թյունների թեկնածու

Գևորգ Շմավոնի ԳՅՈԴԱԿՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի բաժնի վարիչ, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր

Լավրենտի Շահենի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ Հ. Աճառյանի անվան լեզվի ինստիտուտի տնօրեն, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ

Վլադիմիր Նահապետի ՂԱԶԱԽԵՑՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի գլխավոր գիտաշխատող, պատմական գիտություն-ների դոկտոր, պրոֆեսոր

Գևորգ Արամի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի տնօրեն, սոցիոլոգիական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← К списку