ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ.

Հայաստանի Հանրապետության անկախության 20-րդ տարեդարձի առթիվ, հայրենի արվեստի և մշակույթի զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Վաստակավոր մանկավարժի`

Սվետլանա Վլադիմիրի ԿՈԼՈՍԱՐՅԱՆԻՆ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի մեներգեցողության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Ժողովրդական արտիստի`

Վլադիլեն Ալեքսանդրի ԲԱԼՅԱՆԻՆ կոմպոզիտոր

Գեղունի Հովհաննեսի ՉԹՉՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր

Նիկոլայ Երվանդի ԾԱՏՈՒՐՅԱՆԻՆ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար

Ֆլորա Արտաշեսի ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻՆ երգչուհի

Թովմաս Գևորգի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ «Սայաթ-Նովա» աշուղական երգի համույթի գեղարվեստական ղեկավար

Մարտին Ցոլակի ՎԱՐԴԱԶԱՐՅԱՆԻՆ կոմպոզիտոր, Հայաստանի հանրային ռադիոընկերության էստրադային սիմֆոնիկ նվագախմբի կոնցերտմայստեր, դիրիժոր, դաշնակահար

Ժողովրդական նկարչի`

Ստեփան Խաչատուրի ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆԻՆ նկարիչ

Վաստակավոր արտիստի`

Գայանե Սերգեյի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ ջութակահար, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի սիմֆոնիկ նվագախմբի գլխավոր կոնցերտմայստեր

Հասմիկ Եղիշի ԱԼԵՔՍԱՆՅԱՆԻՆ Վանաձորի Հ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի

Դավիթ Վարդանի ԱՄԱԼՅԱՆԻՆ երգիչ, երգահան

Սոնա Մելսի ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խմբի մենակատար

Տիգրան Արամայիսի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ֆլեյտահարների խմբի կոնցերտմայստեր

Վահան Գեորգիի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ (ՖՈՐՇ) երգիչ, երգահան

Արմեն Վաղինակի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ դուդուկահար, Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի կոնցերտմայստեր, մենակատար

Ներսես Աղասու ԻՍՊԻՐՅԱՆԻՆ երգիչ, երգահան

Գևորգ Ասատուրի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգիչ

Հայկազ Գուրգենի ՀԱԿՈԲՅԱՆԻՆ Թ. Ալթունյանի անվան երգի-պարի պետական համույթի գործիքային մասի ղեկավար

Գայանե Մեսրոպի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ (ԴՈՆԴԱՐՈՎԱ) երգչուհի

Հովհաննես Գրիշայի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր

Վոլոդյա Մամիկոնի ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան

Ալլա Ժորայի ԼԵՎՈՆՅԱՆԻՆ երգչուհի

Վյաչեսլավ Մամիկոնի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվա-գախմբի կլարնետային խմբի կոնցերտմայստեր

Վանիկ Վարազդատի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան

Գայանե Ռենի ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ երգչուհի

Արտաշես Ասատուրի ՇԱՀՎԵՐԴՅԱՆԻՆ Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի դերասան

Սերժիկ Բագրատի ՍԱՅՈՒՆՑԻՆ Գորիսի Վ. Վաղարշյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, ռեժիսոր

Նունե Կառլենի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հ. Թումանյանի անվան տիկնիկային պետական թատրոնի դերասան

Վաստակավոր նկարչի`

Արայիկ Ժորայի ԱԼԵՔՅԱՆԻՆ քանդակագործ

Գետիկ Հովհաննեսի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻՆ քանդակագործ, Երևանի գեղարվեստի պե-տական ակադեմիայի քանդակի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր

Ավետիս Արշակի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր նկարիչ

Դավիթ Յուրիի ՄԻՆԱՍՅԱՆԻՆ Համազգային թատրոնի գլխավոր նկարիչ

Շմավոն Ռաֆիկի ՇՄԱՎՈՆՅԱՆԻՆ նկարիչ

Արվեստի վաստակավոր գործչի`

Արմեն Կարապետի ԱՐԱԲՅԱՆԻՆ ջութակահար, Կամերային երաժշտության ազգային կենտրոնի Հայաստանի պետական կամերային երգչախմբի մասնաճյուղի ղեկավար

Սամվել Երվանդի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Գյումրու մասնաճյուղի տնօրենի տեղակալ

Աննա Յուրիի ԵՐԶԻՆԿՅԱՆԻՆ Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ուսումնագիտական գծով պրոռեկտոր, պրոֆեսոր

Երվանդ Վահանի ԵՐԿԱՆՅԱՆԻՆ կոմպոզիտոր

Էդուարդ Գրիգորի ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻՆ կոմպոզիտոր

Արմեն Լեոնիդի ՀՅՈՒՍՆՈՒՆՑԻՆ Հայաստանի էստրադային ջազ-նվագախմբի գեղարվեստական ղեկավար

Նարինե Հենրիկի ՄԱԼՅԱՆԻՆ Հայաստանի ազգային կինոկենտրոնի Հ. Մալյանի անվան թատրոն-ստուդիայի գեղարվեստական ղեկավար

Արմեն Բագրատի ՄԻՐԱՔՅԱՆԻՆ Հայաստանի ազգային կինոկենտրոնի ռեժիսոր, օպերատոր

Գառնիկ Վանիկի ՊՈՂՈՍՅԱՆԻՆ Գավառի Լ. Քալանթարի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր, դերասան

Մարգարիտա Աշոտի ՌՈՒԽԿՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտի առաջատար գիտաշխատող, արվեստագիտության դոկտոր

Մշակույթի վաստակավոր գործչի`

Ռուբեն Սարգսի ԱՆԳԱԼԱԴՅԱՆԻՆ գրող

Նիկա Ալբերտի ԲԱԲԱՅԱՆԻՆ «Կադանս» երաժշտական պրոդյուսերական կենտրոնի տնօրեն

Սերգեյ Սարգսի ԳԱԼՍՏՅԱՆԻՆ կինոգետ, թատերագետ, գրող
Էդգար Գագիկի ԳՅԱՆՋՈՒՄՅԱՆԻՆ կոմպոզիտոր

Գագիկ Մարտիրոսի ԳԻՆՈՍՅԱՆԻՆ «Կարին» ավանդական երգի-պարի խմբի գեղարվեստական ղեկավար, բանահավաք

Ֆլորա Ավետիքի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ Գեղարքունիքի մարզի Դդմաշեն գյուղի համայնքային գրադարանի վարիչ

Ֆաթմա Սարգսի ԽԱՉԱՏՐՅԱՆԻՆ ՀՀ Ազգային ժողովի տեղեկատվական վարչության գրադարանային բաժնի վարիչ

Սերյոժա Կոլյայի ԿԱՐԻՆՅԱՆԻՆ երգիչ, երգահան

Հովիկ Վաչագանի ՀՈՎԵՅԱՆԻՆ (ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ) Հ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործությունների կենտրոնի տնօրեն

Իվետա Սուրենի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հայաստանի պատմության թանգարանի գիտական գծով տնօրենի տեղակալ

Սուսաննա Հարությունի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Գեղագիտության ազգային կենտրոնի Գյումրու մասնաճյուղի տնօրեն

Հրաչյա Լյուդվիգի ՍԱՐՈՒԽԱՆԻՆ «Վանաձորի տպարան» ԲԲԸ-ի նախագահ

Արմեն Սուրենի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ Տիկնիկային արվեստի գործիչների միջազգային միության հայկական կենտրոնի նախագահ

Հակոբ Երվանդի ՍԻՄՈՆՅԱՆԻՆ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի տնօրեն

Ռազմարա Պանդուխտի ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻՆ (աշուղ Ռազմար ՍԱՍՈՒՆՑԻ) «Էրգիր» աշուղական և ազգագրական երգի համույթի գեղարվեստական ղեկավար:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. սեպտեմբերի 3
Երևան



← К списку