ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Մովսես Խորենացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` ո ր ո շ ու մ ե մ.

Հայկական ռադիոյի հիմնադրման 85-ամյակի և հեռուստատեսության հիմնադրման 55-ամյակի կապակցությամբ, ռադիոյի և հեռուստատեսության բնագավառներում երկարամյա աշխատանքի և ստեղծագործական նվաճումների համար Մովսես Խորենացու մեդալով պարգևատրել`

Ռուբեն Գերասիմի ՄԿՐՏՉՅԱՆԻՆ Հանրային հեռուստաընկերության եթերի ապահովման ծառայության ավագ թողարկիչ

Սլավիկ Գևորգի ՍԱՐԳՍՅԱՆԻՆ Հանրային հեռուստաընկերության «Սպորտ ստուդիայի» գլխավոր խմբագիր

Մարկ Հովհաննեսի ՊԵՏՐՈՍՅԱՆԻՆ Հանրային հեռուստաընկերության երաժշտական հաղորդումների հեղինակ

Մարիետա Մահռլամի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ Հանրային ռադիոյի արտասահմանի համար տրվող ադրբեջաներեն հաղորդումների թարգմանիչ-խմբագիր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2011թ. դեկտեմբերի 23
Երևան



← К списку