ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության մեդալներով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի առթիվ, ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած նվիրումի համար պարգևատրել.

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով՝

Սերգեյ Նիկոլայի ԱԶԱՐՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրեն, փրկարարական ծառայության գեներալ-մայոր

Մարտական ծառայության մեդալով՝

Հայկ Միսակի ԱՐՇԱԿՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության Ապարանի հրշեջ փրկարարական ջոկատի հրամանատար, փրկարարական ծառայության մայոր

Համլետ Շմավոնի ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի ռեկտոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. սեպտեմբերի 7
Երևան



← К списку