ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության և կրթության բնագավառներում ունեցած մեծ վաստակի, երկարամյա և արդյունավետ գիտամանկավարժական գործունեության համար Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհել՝

Յուրի Սմբատի ԹՈՒՆՅԱՆԻՆ ՀՀ առողջապահության նախարարության «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի տնօրենի տեղակալ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Կոնստանտին Գրիգորի ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ օրգանական քիմիայի Ա. Մնջոյանի անվան լիպիդոլոգիայի մոլեկուլյար հիմունքների լաբորատորիայի վարիչ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս

Գառնիկ Սմբատի ՇԱԽԿՅԱՆԻՆ Երևանի ճարտարապետաշինարարական պետական համալսարանի պրոֆեսոր, Ճարտարապետության դոկտոր

Ռուբեն Տիգրանի ՋՐԲԱՇՅԱՆԻՆ ՀՀ ԳԱԱ երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրենի խորհրդական, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. սեպտեմբերի 18
Երևան



← К списку