ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ որոշում եմ.

Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 21-րդ տարեդարձի կապակցությամբ, տնտեսության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրել՝

Արտաշես Ժորայի ԲԱԽՇՅԱՆԻՆ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարի տեղակալ

Գրիգոր Արիստակեսի ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ «Մայքրոսոֆթ» կորպորացիայի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն

Նիկոլայ Վազգենի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ «Տրանսգազ» ՍՊԸ-ի տնօրեն

Գևորգ Նիկոլայի ԳՐԻԳՈՐՅԱՆԻՆ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի և չափագիտության ծառայության առաջատար ճարտարագետ

Սամվել Լևոնի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ» ՍՊԸ-ի տեխնիկական սպասարկման բաժնի մեխանիկ

Ռուբեն Հրանտի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ «ՊանԱրմենիան Մեդիա Գրուպ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալ

Տիգրան Համլետի ՄՈՒՐԱԴՅԱՆԻՆ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ի հերթափոխի պետ

Սարգիս Դանիել ՅՈԳՈՒՐՋՅԱՆԻՆ ԱՄՆ դաշնային պահուստային համակարգի տնօրենների խորհրդի բանկային վերահսկողության և կարգավորման դեպարտամենտի տնօրեն-խորհրդատու

Սամվել Արարատի ՃԶՄԱՉՅԱՆԻՆ «Անելիք Բանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ

Հովհաննես Մարտիրոսի ՉԻԹՉՅԱՆԻՆ «Մատենադարան» հիմնադրամի գործադիր տնօրեն:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2012թ. սեպտեմբերի 18
Երևան



← К списку