ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը` որոշում եմ.

Թատերարվեստի բնագավառում ունեցած վաստակի համար, ինչպես նաև Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակի առթիվ Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհել.

Վաստակավոր արտիստի՝
Ալբերտ Անուշավանի ՍԱՖԱՐՅԱՆԻՆ դերասան

Արվեստի վաստակավոր գործչի՝
Տիգրան Սերգեյի ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ թատրոնի գլխավոր ռեժիսոր:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2013թ. մարտի 26
Երևան



← К списку