ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
Յ. ՌԻԽԵՐՏԻՆ ՄԽԻԹԱՐ ՀԵՐԱՑՈՒ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սահմանադրության 136-րդ հոդվածը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասը և 21-րդ հոդվածը.

1988 թվականի Սպիտակի աղետալի երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքերին ցուցաբերած գործուն մասնակցության և բարեգործական անխոնջ գործունեության համար Գերմանիայի Կարմիր խաչի գլխավոր քարտուղարի տեղակալ Յոհաննես ՌԻԽԵՐՏԻՆ պարգևատրել Մխիթար Հերացու մեդալով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ա.ՍԱՐԳՍՅԱՆ

2018թ. նոյեմբերի 23
Երևան
ՆՀ-501-Ա



← Back to list