30
03, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ստորագրել է մի շարք օրենքներ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 30-ին ստորագրել է Արտոնագրերի մասին, Արդյունաբերական դիզայնի մասին, «Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն-ներ կատարելու մասին, «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Ապրանքային նշանների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Բանկային գաղտնիքի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկաց-ման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Արժեթղթերի շուկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Փախստականների և ապաստանի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին, «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը, Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին և «Հանրագրերի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքները:
 

← Back to list