ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԱԳԻՐԸ
ԵՐԱԽՏԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԵԴԱԼՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի և «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.

Անկախության տոնի առթիվ, աշխատանքային նվիրումի և երկարամյա արդյունավետ գործունեության համար Երախտագիտության մեդալով պարգևատրել`

Գուրգեն Կարլոսի ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ «ՆովԷյր» ավիաընկերության օդանավի հրամանատար

Աշոտ Նիկոլայի ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻՆ «ՆովԷյր» ավիաընկերության օդաչու-հրահանգիչ

Աշոտ Սպարտակի ՄԱՆՈՒԿՅԱՆԻՆ «ՆովԷյր» ավիաընկերության օդանավի երկրորդ օդաչու

Սերգեյ Վանիկի ԲԱԴԱՍՅԱՆԻՆ «Սյունիք» օդանավակայանի թռիչքների անվտանգության ծառայության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Վ.ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆ

2023թ. սեպտեմբերի 22
Երևան
ՆՀ-308-Ա



← К списку