ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` որոշում եմ.

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության ներքոհիշյալ աշխատակիցներին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով՝

Վրեժ Վրույրի ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փրկարարական ծառայության գեներալ-մայոր

Մարիամ Ալբերտի ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ

Հովհաննես Հակոբի ԵՄԻՇՅԱՆԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Արթուր Խաչիկի ԽԱՉԻԿՅԱՆԻՆ փրկարար ծառայության ծառայության կազմակերպման վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ

Սևակ Նորիկի ՄԽԻԹԱՐՅԱՆԻՆ «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տեղեկատվության վարչության պետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2014թ. փետրվարի 4
Երևան
ՆԿ- 10 -Ա



← Վերադառնալ