ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՇՆՈՐՀԱԿԱԼԱԳՐՈՎ ՊԱՐԳԵՎԱՏՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2000 թվականի դեկտեմբերի 27-ի «Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրերի մասին» ՆՀ-764 հրամանագիրը` ո ր ո շ ու մ ե մ.

Սփյուռքի համայնքներում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումների պատշաճ կազմակերպման և անցկացման գործում ներդրած ավանդի համար միջոցառումները համակարգող հանձնախմբերին պարգևատրել Հայաստանի Հանրապետության Նախագահի շնորհակալագրով.

Ամերիկայի Միացյալ Նահանգների Արևմտյան ափի հանձնախումբ
Ավստրալիայի Միության հանձնախումբ
Բելգիայի Թագավորության հանձնախումբ
Իտալիայի Հանրապետության հանձնախումբ
Իրանի Իսլամական Հանրապետության Թեհրանի հանձնախումբ
Իրանի Իսլամական Հանրապետության Սպահանի հանձնախումբ
Կիպրոսի Հանրապետության հանձնախումբ
Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հանձնախումբ
Նիդերլանդների Թագավորության հանձնախումբ
Շվեդիայի Թագավորության հանձնախումբ
Ռուսաստանի Դաշնության հանձնախումբ
Սիրիայի Արաբական Հանրապետության հանձնախումբ
Վրաստանի հանձնախումբ
Ուկրաինայի հանձնախումբ
Ֆրանսիայի Հանրապետության հանձնախումբ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ

Ս.ՍԱՐԳՍՅԱՆ

2015թ. սեպտեմբերի 24
Երևան
ՆԿ-140-Ա



← Վերադառնալ