18
09, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.2-Մ3-2) քաղաքա­ցիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայող­ները ևքաղաքացիական ծառայությանկադրերի ռեզերվում գրանց­ված քաղաքա­ցիական ծառայողները:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանագրային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.2-Մ3-2) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականու­թյուն­ների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպե­տենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորու­թյունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության արձանա­գրային բաժնի ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-14.2-Մ3-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեց­նելու համար անցկացվող մրցույթին մասնակ­ցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),

2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համա­րանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 18-ից սեպտեմբերի 30-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 22-ին՝ ժամը 11:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 24-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հար­յուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխա­նատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
2-րդ գլուխ, 29, 41, 56-րդ հոդվածներ

4-րդ գլուխ, 89-րդ հոդված
6-րդ գլուխ, 152, 155-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

 
«Լեզվի մասին» օրենք
 

2, 4-րդ հոդվածներ

 
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք


1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված

3-րդ գլուխ, 9, 17-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 24-րդ հոդված
6-րդ գլուխ, 30-րդ հոդված
 
 
 

«Հանրային ծառայության մասին» օրենք

1-ին գլուխ, 3-րդ հոդված
5-րդ գլուխ, 31-րդ հոդված

 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք

3-րդ գլուխ, 6-րդ հոդված
4-րդ գլուխ, 9-րդ հոդված
8-րդ գլուխ, 34, 36-րդ հոդվածներ
 

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք


1-ին գլուխ, 2, 3, 4, 5-րդ հոդվածներ

 
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք


2, 3, 4, 5, 6, 7-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103

 
 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 

հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135

 

ԹեստումընդգրկվողկոմպետենցիաներիվերաբերյալթեստայինառաջադրանքներըկազմվածենտվյալպաշտոնիհամարսահմանվածևՀայաստանիՀանրապետությանկառավարությանպաշտոնականինտերնետայինկայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակվածընդհանրականկոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

·         Խնդրի լուծում

·         Հաշվետվությունների մշակում

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշըկցվում է:
 
 

  

Վերջնաժամկետ` 30.09.2020

← Վերադառնալ