22
09, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմըհայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

   Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառավար­չության տնտեսական բաժնի պետի (ծածկագիր՝ 01-16.1-Ղ3-1) քաղա­քացիական ծառայության թափուր պաշ­տոնը զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանց­ված քաղաքացիական ծառայողները:

Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառա­վարչության տնտեսական բաժնի պետի (ծածկագիր՝ 01-16.1-Ղ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորություն­ների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի գործերի կառա­վարչության տնտեսական բաժնի պետի (ծածկագիր՝ 01-16.1-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեց­նելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),

2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմ­բերի 22-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան,  Բաղրամյան պողոտա 26/1  հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 11:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տաս հազար ութ հար­յուր հիսունութ)  ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատաս­խանա­տվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
1-ին գլուխ, 5-րդ հոդված
2-րդ գլուխ 34, 36, 41, 48-րդ հոդվածներ

4-րդ գլուխ, 91, 102-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 123, 133, 142-րդ հոդվածներ

6-րդ գլուխ, 147, 161-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 167-րդ հոդված
8-րդ գլուխ, 177-րդ հոդված

11-րդ գլուխ, 194-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

 
 
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք


1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6, 7-րդ հոդվածներ

3-րդ գլուխ, 8, 11, 13-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 19-րդ հոդված
6-րդ գլուխ, 28, 30-րդհոդվածներ
 
 
«Հանրային ծառայության մասին» օրենք


2-րդ գլուխ, 5-րդ հոդված 
3-րդ գլուխ, 12-րդ հոդված

5-րդ գլուխ, 32, 33-րդ հոդվածներ
6-րդ գլուխ, 34, 39-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 44-րդ հոդված

8-րդ գլուխ, 48-րդ հոդված

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

 
 
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք
 
2-րդ գլուխ, 3, 4, 5, 6-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 10-րդ հոդված
 
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143868
 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
3, 4, 5, 6, 7-րդ հոդվածներ 

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732

 
«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
 
1-ին գլուխ, 3, 4, 5-րդ հոդվածներ  
2-րդ գլուխ, 7, 10-րդ հոդվածներ

6-րդ գլուխ, 21-րդհոդված

 
 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

 

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103

 
 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 

հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր 8, 44, 56, 57, 58, 102, 135

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (հղում՝https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

·         Աշխատակազմի կառավարում

հղում՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

·         Խնդրի լուծում

հղում՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

·         Որոշումների կայացում

հղում՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 

Վերջնաժամկետ` 01.10.2020

← Վերադառնալ