23
09, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի արտա­քին կապերի վարչության ավագ մասնա­գետի (ծածկագիր՝ 01-9-Մ3-4) քաղաքացիական ծա­ռայու­թյան թափուր պաշ­տոնը զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայող­ները ևքաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքա­ցիական ծառայողները:

Հանրապետության նախագահի աշխատակազմի արտա­քին կապերի վարչության ավագ մասնա­գետի (ծածկագիր՝ 01-9-Մ3-4) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունք­ների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի արտա­քին կապերի վարչու­թյան ավագ մասնա­գետի (ծածկագիր՝ 01-9-Մ3-4) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեց­նելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),

2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համա­րանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմ­բերի 23-ից հոկտեմբերի 2-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 27-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 175.932 (հարյուր յոթանասունհինգ հազար ինը հար­յուր երեսուներկու) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխա­նատվության զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
1-ին գլուխ, 14-րդ հոդված
2-րդ գլուխ, 46, 70-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 89, 90, 93, 109, 121-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 124, 125, 139, 142-րդ հոդվածներ
6-րդ գլուխ, 153, 160-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 168, 170, 174-րդ հոդվածներ
 
«Դիվանագիտական ծառայության մասին» օրենք
 
1-ին գլուխ, 2, 6-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 8, 10, 13-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 19, 20, 21, 23-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 25-րդ հոդված
6-րդ գլուխ, 33-րդ հոդված
7-րդ գլուխ, 37-րդ հոդված
8-րդ գլուխ, 41-րդ հոդված
10-րդ գլուխ, 50-րդ հոդված
 
 
 
«Միջազգային պայմանագրերի մասին օրենք
 
1-ին գլուխ, 2, 3-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 4, 8, 9-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 10, 13-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 24-րդ հոդված
 
 
 
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք


1-ին գլուխ, 2, 4-րդ հոդվածներ

2-րդ գլուխ, 6, 7-րդ հոդվածներ
3-րդ գլուխ, 8, 10-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 26-րդ հոդված
 
 

«Հանրային ծառայության մասին» օրենք

1-ին գլուխ, 2-րդ հոդված

2-րդ գլուխ, 6, 9-րդ հոդվածներ 
5-րդ գլուխ, 31-րդ հոդված


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք

 
4, 5, 6, 7-րդ հոդվածներ
 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103

 
 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 

հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր 8, 44, 56, 57, 58, 102, 135

 

Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան: Հեղ. խումբ՝ Լ.Գ. Բալասանյան, Թ.Կ. Բարսեղյան, Կ.Կ. Դավթյան, Կ.Ս. Սարգսյան, Ռ.Ս. Սահակյան, Ռ.Ա. Սահակյան, Կ.Մ. Թամիրօղլյան, Գ.Վ. Յազիչյան: Երևան, 2016թ.: ՄԱՍ 2, էջեր 15, 17, 20, 76, 77, 78, 121, 122, 125, 128, 140, 192, 264, 270, 272, 273, 326, 327, 331, 347:

 
 

Անգլերեն, 2018թ. միասնական քննության առաջադրանքների շտեմարան: Հեղ. խումբ՝ Լուսինե Աթոյան, Մարգարիտա Ապրեսյան, Նաիրա Ավագյան, Իգոր Կարապետյան, Լիլի Կարապետյան, Անուշ Խաչիկյան, Արուս Մարգարյան, Ռուբինա Գասպարյան, Անահիտ Ոսկանյան, Մերի Նազարյան: Երևան, 2017թ.: ՄԱՍ 1, էջեր 112, 116, 134, 138, 162, 179, 180, 181, 188:

 
 

Անգլերեն, 2018թ. միասնական քննության առաջադրանքների շտեմարան: Հեղ. խումբ՝ Լուսինե Աթոյան, Մարգարիտա Ապրեսյան, Նաիրա Ավագյան, Իգոր Կարա­պետյան, Լիլի Կարապետյան, Անուշ Խաչիկյան, Արուս Մարգարյան, Ռուբինա Գասպարյան, Անահիտ Ոսկանյան, Մերի Նազարյան: Երևան, 2017թ.: ՄԱՍ 2, էջեր 108, 112, 117, 150, 186, 188, 199, 201, 202, 206:

 
 

ԹեստումընդգրկվողկոմպետենցիաներիվերաբերյալթեստայինառաջադրանքներըկազմվածենտվյալպաշտոնիհամարսահմանվածևՀայաստանիՀանրապետությանկառավարությանպաշտոնականինտերնետայինկայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակվածընդհանրականկոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

·         Խնդրի լուծում

·         Հաշվետվությունների մշակում

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 
 

  

Վերջնաժամկետ` 02.10.2020

← Վերադառնալ