30
09, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդհանուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ1-2) քաղաքա­ցիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդ­հա­նուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ1-2) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահման­ված իրավունքների, պարտակա­նու­թյունների, պաշտոնին ներկայացվող պա­հանջ­ների՝ պաշտոնի համար պահանջ­վող կրթության, աշխատանքային ստաժի, մասնա­գիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմա­կերպական լիազորու­թյունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության ընդ­հա­նուր բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-14.1-Մ1-2) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղա­քացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատա­կազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստա­թղթերը՝

1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),

2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հան­րային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։
 

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 9-ը ներառյալ՝ աշխա­տանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի նոյեմբերի 3-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հար­յուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատաս­խանատվու­թյան զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 
ՀՀ Սահմանադրություն
2-րդ գլուխ, 29, 41, 56-րդ հոդվածներ

4-րդ գլուխ, 89-րդ հոդված
6-րդ գլուխ, 152, 155-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723

 
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք
 

4, 5, 7, 9, 10-րդ հոդվածներ

 
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք


1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված

3-րդ գլուխ, 9, 17-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 24-րդ հոդված
6-րդ գլուխ, 30-րդ հոդված
 
 
 

«Հանրային ծառայության մասին» օրենք

1-ին գլուխ, 3-րդ հոդված
5-րդ գլուխ, 31-րդ հոդված

 
 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք


1-ին գլուխ, 2, 3, 4, 5-րդ հոդվածներ   

2-րդգլուխ, 7, 8, 10-րդհոդվածներ 

6-րդգլուխ, 21-րդհոդված

 
 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

 

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103

 
 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 

հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր 8, 44, 56, 57, 58, 102, 135

 

ԹեստումընդգրկվողկոմպետենցիաներիվերաբերյալթեստայինառաջադրանքներըկազմվածենտվյալպաշտոնիհամարսահմանվածևՀայաստանիՀանրապետությանկառավարությանպաշտոնականինտերնետայինկայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակվածընդհանրականկոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

·         Խնդրի լուծում

·         Հաշվետվությունների մշակում

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 
 

  

Վերջնաժամկետ` 09.10.2020

← Վերադառնալ