19
02, 2021

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ ֆրանսերեն լեզվով թարգմանություններ իրականացնելու աշխատանքներում ներգրավված փորձագետի

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Իրականացնում է Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի գործունեության վերաբերյալ ֆրանսերեն թարգմանության, ինչպես նաև ամենօրյա մամուլի տեսությունների ֆրանսերեն լեզվով նախապատրաստման աշխատանքների իրականացումը:

Հիմնական պարտականությունները՝

- իրականացնում է Հանրապետության նախագահի և Հանարապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվական նյութերի ֆրանսերեն թարգմանությունը.
- պատրաստում է ամենօրյա մամուլի տեսությունները՝ ֆրանսերեն լեզվով։

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝
- թարգմանչական աշխատանքի առնվազն մեկ տարվա ստաժ.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- ֆրանսերեն լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:
Անհրաժեշտ է ֆրանսերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթղթի առկայու¬թյուն:
Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է 6 ամիս ժամկետով:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83.
• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները.
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճեն-ները կամ համապատասխան տեղեկանք.
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի.
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

Դիմորդներ ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի փետրվարի 24-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 




Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես Հանրապետության նախա­գահի աշխա­տակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնա­դրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ ֆրանսերեն լեզվով թարգմանություններ իրականացնելու աշխա­տանք­ներում փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 
 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
 Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)
      Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
 
 
Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                                         (տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
          Դիմող՝    _________________   _________________

                          ստորագրություն              անուն, ազգանուն

 
                                                                            

«------»--------------------------- 2021թ. 

 
 

Հաշվետվություն

Վերջնաժամկետ` 24.02.2021

← Վերադառնալ