26
03, 2021

Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարմանը միտված, ինչպես նաև Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրման և Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներով շնորհման հետ կապված աշխատանքների իրականացում:

Հիմնական պարտականությունները՝

Իրականացնում է Հանրապետության նախագահի աշխատակազմի աշխատողների աշխատանքի վայր ելքն ու մուտքը, աշխատողների բացակայությունները, աշխատած ժամանակահատվածը արձանագրող էլեկտրոնային համակարգի գործարկման աշխատանքները:

Ուսումնասիրում է Հանրապետության նախագահի աշխատակազմում անձնակազմի կառավարման գործառույթների իրականացման նպատակով միջազգային փորձը:

Իրականացնում է Հանրապետության նախագահի կողմից Հայաստանի Հանրապետության պետական պարգևներով պարգևատրելու և Հայաստանի Հանրապետության պատվավոր կոչումներ շնորհելու լիազորությունների հետ կապված աշխատանքները:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝

- առնվազն բակալավրի որակավորում.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մար-մինների մասին», «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուների գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2021 թվականի հունիսի 30-ը:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83
• Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:
Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
• աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքա-ցիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2021 թվականի մարտի 31-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:


 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                         դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                           դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                             դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատա­կազմի անձնա­կազմի կառավարման և պետական պարգևների վարչության առջև դրված կանոնա­դրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
Հայտնում եմ, որ.
 
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)

 Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
 
 
Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                                         (տառապում եմ, չեմ տառապում)

Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
          Դիմող՝    _________________   _________________

                         ստորագրություն            անուն, ազգանուն

 

                                                                                  «------»--------------------------- 2021թ. 

 

Վերջնաժամկետ` 31.03.2021

← Վերադառնալ