09
06, 2022

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիր­ներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև ռուսալեզու թարգմանություններ իրականաց­նելու աշխատանքներում փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Հանրապետության նախագահի գործունեության վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած տեղեկատվության մոնիթորինգ, ինչպես նաև համապատասխան նյութերի ռուսերեն լեզվով թարգմանու­թյուն:

 Հիմնական պարտականությունները՝
 

·         Առանձնացնում է Հանրապետության նախագահի գործունեության, Հանրա­պետության նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի ներքաղա­քական, տնտեսական, տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին ռուսալեզու զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած նյութերը և ամենօրյա կտրվածքով նախապատրաստում է վերլուծական տեղեկանք ու տրամադրում վարչության պետին։

·         Իրականացնում է Հանրապետության նախագահի ելույթների, ուղերձների, նամակների հայերենից ռուսերեն թարգմանություն։

 
Նշված աշխատանքն իրականացնելու համարպահանջվում է՝
 

- բարձրագույն լեզվաբանական կամ բանասիրական/լրագրողական կրթություն, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ թարգմանչական աշխատանքի (պաշտոնական տեղեկատվության թարգմանություն) առնվազն հինգ տարվա ստաժ:

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա­հարա­բերությունների կարգավորման մասին», «Կառա­վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հան­րա­­պետության նախագահի աշխա­տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

  - համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.
 -   ռուսաց լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:
 

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներ­գրավ­վում է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:

 
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 71-00-83.
  • Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:

Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պա­հանջ­ների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
  • աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճեն­ները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
 

·         Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքա­ցիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

 

·           Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետու­թյան քաղաքացիությունը դադարեց­նելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2022 թվականի հունիսի 14-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:     

 

 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավարի

 պարտականությունները կատարող

պարոն Խաչատուր Պողոսյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախա­գահի աշխատակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու, ինչպես նաև  ռուսալեզու թարգմանություններ իրականաց­նելու աշխատանքներում փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.


2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)
      Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                    (տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
          Դիմող՝    _________________   _________________

                         ստորագրություն           անուն, ազգանուն

 

                                                                                          «------»--------------------------- 2022թ.   

    

 

 

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիր­ներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով՝  ելույթների, ուղերձների, նամակների հայե­րենից ռուսերեն թարգմանություններ իրականացնելու աշխատանքներում ներգրավված փորձագետի տվյալները

 

Համապատասխան պահանջները բավարարած անձի տվյալները

Համապատասխան պահանջները չբավարարած անձի տվյալները

Ելենա Կարենի Կուրդիյան
 
Ելենա Կարենի Կուրդիյան
-

 

 

Վերջնաժամկետ` 14.06.2022

← Վերադառնալ