Հայտարարություններ
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար
Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-10-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-10-Մ3-1) պաշտոնի բնութագրի, պաշտոնը զբաղեցնող քաղաքացիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:
Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության ավագ մասնագետի (ծածկագիր՝ 01-10-Մ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար դիմումները ներկայացվում են առցանց` https://cso.gov.am/internal-external-competitions հղումով` 2025 թվականի փետրվարի 14-ից 20-ը՝ քսանչորսժամյա ռեժիմով՝ կցելով հետևյալ փաստաթղթերը և լուսանկար.
1․ դիմում (ձևը լրացվում է էլեկտրոնային եղանակով),
2․ անձնագրի և/կամ նույնականացման քարտի լուսապատճենները (եթե անձը նույնականացման կամ սոցիալական քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանքի կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանքի լուսապատճենը),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթ(եր)ի լուսապատճեն(ներ)ը,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի՝ գրառում արված բոլոր էջերի լուսապատճենները կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի լուսապատճենը,
6. լուսանկար՝ 3X4 չափսի:
ՓԱՍՏԱԹՂԹԵՐՆ ԱՌՑԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ԸՆԹԱՑԱԿԱՐԳ
Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են էլեկտրոնային եղանակով՝ Քաղաքացիական ծառայության գրասենյակի կայքէջի՝ https://cso.gov.am/ միջոցով: Էլեկտրոնային եղանակով դիմում ներկայացնելու համար անհրաժեշտ է այցելել https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մրցույթների հայտարարություններ» բաժնի «Ղեկավար և մասնագիտական» ենթաբաժին: Ծանոթանալով մրցույթի մասին հրապարակված հայտարարության բովանդակությանը՝ քաղաքացին կարող է հայտարարության տեքստի վերջում նշված «Դիմել» ստեղնի օգնությամբ ներկայացնել էլեկտրոնային դիմում: Սեղմելով «Դիմել» ստեղնը՝ բացվում են «Մուտք» և «Գրանցվել» պատուհանները: «Գրանցվել» պատուհանը լրացվում է այն դեպքում, եթե առաջին անգամ է դիմում ներկայացվում վերոնշյալ կայքէջի միջոցով: Գրանցված լինելու դեպքում անհրաժեշտ է լրացնել էլեկտրոնային փոստի հասցեն (այն էլեկտրոնային փոստի հասցեն, որով գրանցվել է) և գաղտնաբառը, ապա սեղմել «Մուտք» ստեղնը:
Հաջորդ քայլով անհրաժեշտ է բացված պատուհանի վերևի աջ անկյունում՝ «Իմ էջը» բաժնում («Ծանուցումներ» (զանգակ նշանի տեսքով է) բաժնի կողքը), լրացնել «Անձնական տվյալներ», «Այլ տվյալներ», «Կրթություն», «Օտար լեզուներ», «Համակարգչային ծրագրեր» ենթաբաժինները, պարտադիր լրացման ենթակա բոլոր դաշտերը, կցել հայտարարության մեջ նշված անհրաժեշտ փաստաթղթերի լուսապատճենները, լուսանկարը և սեղմել «Պահպանել փոփոխությունները» ստեղնը:
Լրացնելով «Իմ էջի» անձնական տվյալները, կցելով անհրաժեշտ փաստաթղթերը՝ անհրաժեշտ է արդեն իսկ գրանցված օգտատիրոջ էջում՝ «Մրցույթներ» բաժնում գտնել կոնկրետ պաշտոնի համար անցկացվող մրցույթի մասին հրապարակված հայտարարությունը և «Գործողություններ» դաշտի ներքո նշված «Դիմել» ստեղնով ներկայացնել դիմումը, որից անմիջապես հետո քաղաքացին ստանում է ծանուցում դիմումն ընդունվելու մասին:
Դիմումի կարգավիճակի մասին տեղեկատվություն կարելի է ստանալ նաև օգտատիրոջ անձնական էջի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժնում կոնկրետ պաշտոնի համար հայտարարված մրցույթի տողում «Գործողություններ» դաշտի ներքո գրառումից, նշված հատվածում՝
ա) եթե ակտիվ է «Դիմել» ստեղնը, ապա դիմումը դեռևս գրանցված չէ,
բ) եթե ակտիվ է «Իմ դիմումը» ստեղնը, ապա դիմումը ներկայացված է Հանրապետության նախագահի աշխատակազմ, և այն ուսումնասիրման փուլում է,
գ) եթե ակտիվ է «Խմբագրել» ստեղնը, ապա անհրաժեշտ է խմբագրել դիմումը՝ շտկելով փաստաթղթերի թերություններն ու սխալները, և կրկին ներկայացնել այն:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում հնարավոր է փաստաթղթերը վերադարձվեն քաղաքացուն՝ խմբագրման համար: Նման դեպքում քաղաքացին պարտավոր է ծանուցումն ուղարկելուց հետո՝ 2 (երկու) աշխատանքային օրվա ընթացքում կրկին դիմել՝ վերացնելով փաստաթղթերի թերություններն ու ուղղելով սխալները, որոնց մասին քաղաքացին ծանուցվում է «Իմ էջի» «Ծանուցումներ» բաժնի և էլեկտրոնային փոստի միջոցով: Փաստաթղթերի թերությունների և սխալների մասին մեկնաբանությունը քաղաքացին կարող է տեսնել՝ բացելով «Իմ էջի» «Մրցույթներ» բաժնի համապատասխան հայտարարության հերթական համարից առաջ դրված ⊕ նշանը:
Փաստաթղթերը խմբագրելու համար անհրաժեշտ է այցելել «Անձնական էջ»-ի «Մրցույթներ» բաժնի «Հայտարարություններ» ենթաբաժին, ընտրել կոնկրետ պաշտոնի համար հրապարակված հայտարարությունը, «Գործողություններ» դաշտի ներքո նշված «Խմբագրել» կոճակը սեղմել, կատարել փոփոխությունները և ներքևում նշված «Դիմել» կոճակի միջոցով դիմումը կրկին ներկայացնել:
Համակարգում գրանցվելուց հետո քաղաքացին իր «Անձնական էջ» կարող է մուտք գործել՝ այցելելով https://cso.gov.am/ կայքէջի «Գլխավոր» էջի «Մուտք» բաժին կամ https://hartak.cso.gov.am/ հղումի «Անձնական էջ» բաժինը, որտեղ անհրաժեշտ է լրացնել գրանցված էլեկտրոնային փոստի հասցեն և գաղտնաբառը:
Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2025 թվականի մարտի 19-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Թեստի տևողությունը՝ 90 րոպե:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2025 թվականի մարտի 21-ին՝ ժամը 14:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:
Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:
Հիմնական աշխատավարձը 221.312 (երկու հարյուր քսանմեկ հազար երեք հարյուր տասներկու) ՀՀ դրամ է:
Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխանատվության զգացում:
Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝
ՀՀ Սահմանադրություն
Հոդվածներ՝ 127, 151, 154, 155, 165, 166, 168, 175, 176, 192, 195, 198, 199
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=143723
«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 5, 11, 15, 16, 17, 20, 29, 38
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=200941
«Հանրային ծառայության մասին» օրենք
Հոդվածներ՝ 5, 9
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=199625
«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
Հոդվածներ՝ 6, 7
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?docid=187307
«Զանգվածային լրատվության մասին» օրենք
Հոդվածներ՝ 3, 5, 6, 8
հղում՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=164454
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք
Հոդվածներ՝ 3, 4, 6-11, 13
հղում՝ https://www.arlis.am/documentview.aspx?docid=175858
Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։ էջեր 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 89, 92, 97, 103
հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx
Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։ էջեր 8, 44, 56, 57, 58, 102, 135
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2
Ռուսաց լեզվի թեստային առաջադրանքների շտեմարան: Հեղ. խումբ՝ Լ.Գ. Բալասանյան, Թ.Կ. Բարսեղյան, Կ.Կ. Դավթյան, Կ.Ս. Սարգսյան, Ռ.Ս. Սահակյան, Ռ.Ա. Սահակյան, Կ.Մ. Թամիրօղլյան, Գ.Վ. Յազիչյան: Երևան, 2016թ.: ՄԱՍ 2, էջեր 76, 77, 78, 121, 128, 140, 272, 326:
հղում՝ https://lib.armedu.am/resource/23925
Անգլերեն, 2018թ. միասնական քննության առաջադրանքների շտեմարան: Հեղ. խումբ՝ Լուսինե Աթոյան, Մարգարիտա Ապրեսյան, Նաիրա Ավագյան, Իգոր Կարապետյան, Լիլի Կարապետյան, Անուշ Խաչիկյան, Արուս Մարգարյան, Ռուբինա Գասպարյան, Անահիտ Ոսկանյան, Մերի Նազարյան: Երևան, 2017թ.: ՄԱՍ 1, էջեր 134, 179, 180, 181, 188: ՄԱՍ 2, էջեր 112, 117, 201, 202:
հղում՝ https://lib.armedu.am/resource/23916
· Հաշվետվությունների մշակում
· Խնդրի լուծում
· Բարեվարքություն
Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:
Թեստի ձևանմուշը կցվում է:
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԱՎԱԳ ՄԱՍՆԱԳԵՏԻ (ԾԱԾԿԱԳԻՐ՝ 01-10-Մ3-1) ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆԸ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ԱՆՑԿԱՑՎՈՂ ԱՐՏԱՔԻՆ ՄՐՑՈՒՅԹԻ ԹԵՍՏԱՎՈՐՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
Վերջնաժամկետ` 20.02.2025