04
09, 2019

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված որոշակի խնդիրներ իրականացնելու նպատակով ռուսալեզու զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներում փորձագետ ներգրավելու համար

 
Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝


Ռուսալեզու զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքների իրականացում


Հիմնական պարտականությունները՝


Վարչության պետի հանձնարարությամբ առանձնացնում է Հանրապետության նախագահի գործունեության, Հանրապետության նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին անգլալեզու զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած նյութերը և ամենօրյա կտրվածքով նախապատարաստում է վերլուծական տեղեկանք ու տրամադրում վարչության պետին:

Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է դրանց օպերատիվ արձագանքը և ապահովում դրանց տեղադրումը Հանրապետության նախագահի պաշտոնական ինտերնետային կայքէջում:


Նշված աշխատանքն իրականացնելու համարպահանջվումէ՝
- բարձրագույն լեզվաբանական կամ բանասիրական/լրագրողական կրթություն, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ թարգմանչական աշխատանքի (պաշտոնական տեղեկատվության թարգմանություն) առնվազն հինգ տարվա ստաժ:

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա­հարա­բերությունների կարգավորման մասին», «Կառա­վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հան­րա­­պետության նախագահի աշխա­տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

- համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.
- գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացություն:


Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է 11 ամիս ժամկետով:


Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-82
Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:

• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝


տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց­վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:

· Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:


· Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեց­նելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

 


Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին


քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

դիմողի անունը, հայրանունը, ազգանունը


---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն


----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը




ԴԻՄՈՒՄ

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ (անգլալեզու զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներ իրականացնող) ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝


1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2. Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5. Այլ _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.


Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն _____________________________________________________
(ունեմ,չունեմ)
Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________


Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝

____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________
(ճանաչվածեմ,ճանաչվածչեմ)


ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապումեմ,չեմտառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________

(իրականացնումեմ,չեմիրականացնում)

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

(զբաղվումեմ,չեմզբաղվում)

Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
__________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:


Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն


«------»--------------------------- 2019թ.

 

ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ 

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում որպես փորձագետ (զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներ իրականացնող)

ներգրավված անձի տվյալները

 

 Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձի տվյալները

Հովհաննես Սերգեյի Քոչարյան
Հովհաննես Սերգեյի Քոչարյան
-
Կարեն Գուրգենի Մկրտչյան
-

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում որպես փորձագետ (անգլալեզու զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներ իրականացնող)

ներգրավված անձի տվյալները

 
 
 
Դիմում չի ներկայացվել
-
-

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունում որպես փորձագետ (ռուսալեզու զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներ իրականացնող)

ներգրավված անձի տվյալները

 
 
 
Ելենա Կարենի Կուրդիյան
Ելենա Կարենի Կուրդիյան
-

 

Վերջնաժամկետ` 09.09.2019

← Վերադառնալ