04
09, 2019

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված որոշակի խնդիրներ իրականացնելու նպատակով անգլալեզու զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներում փորձագետ ներգրավելու համար

 

          Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

          Անգլալեզու զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքների իրականացում

     

               Հիմնական պարտականությունները՝

 

Վարչության պետի հանձնարարությամբ առանձնացնում է Հանրապետության նախագահի գործունեության, Հանրապետության նախագահի աշխատակազմի, ինչպես նաև Հայաստանի ներքաղաքական, տնտեսական, տարածաշրջանային հրատապ խնդիրների մասին անգլալեզու զանգվածային լրատվության միջոցներում և սոցիալական մեդիայում տեղ գտած նյութերը և ամենօրյա կտրվածքով նախապատարաստում է վերլուծական տեղեկանք ու տրամադրում վարչության պետին:

Վարչության պետի հանձնարարությամբ իրականացնում է դրանց օպերատիվ արձագանքը և ապահովում դրանց տեղադրումը Հանրապետության նախագահի պաշտոնական ինտերնետային կայքէջում:

 
 Նշված աշխատանքն իրականացնելու համարպահանջվումէ՝

- բարձրագույն լեզվաբանական կամ բանասիրական/լրագրողական կրթություն, պետական կառավարման համակարգում առնվազն հինգ տարվա աշխատանքային ստաժ կամ թարգմանչական աշխատանքի (պաշտոնական տեղեկատվության թարգմանություն) առնվազն հինգ տարվա ստաժ:

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա­հարա­բերությունների կարգավորման մասին», «Կառա­վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հան­րա­­պետության նախագահի աշխա­տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

  - համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

 - գրավոր և բանավոր անգլերենի գերազանց իմացություն:

 

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է 11 ամիս ժամկետով:

 
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-82
  • Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:

Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց­վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
 

·         Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

 

·           Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեց­նելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2019 թվականի սեպտեմբերի 9-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:   

 

 

 
Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության փորձագետ (անգլալեզու զանգվածային լրատվության միջոցների և սոցիալական մեդիայի հետ կապված աշխատանքներ իրականացնող) ներգրավվելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
 Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ,չունեմ)
      Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
 
 
Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ,կարդում եմ և կարող եմբացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչվածեմ,ճանաչվածչեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                                         (տառապումեմ,չեմտառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնումեմ,չեմիրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվումեմ,չեմզբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
          Դիմող՝    _________________   _________________

                             ստորագրություն              անուն, ազգանուն

 

                                                                             «------»--------------------------- 2019թ.     

Վերջնաժամկետ` 09.09.2019

← Վերադառնալ