31
01, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու համար

  Իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետի

(ծածկագիր` 03-2.1-1)


Հիմնական գործառույթները՝

1) ապահովում է Հանրապետության նախագահի կողմից կնքվող, հաստատ-վող, կասեցվող կամ չեղյալ հայտարարվող միջազգային պայմանագրերի վերաբերյալ իրավական փորձաքննության իրականացումը և դրանք Հանրապետության նախագահի հաստատման նախապատրաստումը.
2) ապահովում է Հանրապետության նախագահի ստորագրմանը ներկայաց-վող օրենքների` Սահմանադրությանը համապատասխանության վերաբերյալ, իրավական փորձաքննության իրականացումը.
3) ապահովում է Հանրապետության նախագահի կողմից Սահմանադրական դատարան դիմելու լիազորության իրականացումը.
4) իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝

- իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն, քաղաքացիական ծառայության առաջատար պաշտոնների առնվազն 2-րդ ենթախմբում առնվազն երկու տարվա ստաժ, կամ առնվազն երեք տարվա քաղաքացիական ծառայության ստաժ և քաղաքացիական ծառայության 2-րդ դասի առաջատար ծառայողի դասային աստիճան, կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական, բացառությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների ղեկավարների տեղակալների, խորհրդականների, մամուլի քարտուղարների, օգնականների և ռեֆերենտների պաշտոնների, կամ քաղաքացիական պաշտոն-ներում առնվազն երկու տարվա աշխատանքային ստաժ կամ համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի առնվազն երեք տարվա աշխատանքային ստաժ, կամ գիտական աստիճան և առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, կամ վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին` ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Ազգային ժողովի կանոնակարգ», «Ընտրական օրենսգիրք», «Դատական օրենսգիրք», «Սահմանա-դրական դատարանի մասին» սահմանադրական օրենքների, «ՀՀ քրեական», «ՀՀ Քաղաքացիական», «ՀՀ քրեական դատավարության», «ՀՀ քաղաքացիական դատավարության», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ», «ՀՀ վարչական դատավարության», «ՀՀ Հարկային», «ՀՀ քրեակատարողական» օրենսգրքերի, «Քաղաքացիական ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Միջազգային պայմանագրերի մասին», «Ներման մասին», «ՀՀ քաղաքացիության մասին», «Պետական պաշտոններ զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին», «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին», «Հանրագրերի մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին», «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին», «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքների, Հանրապետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

- անգլերեն կամ ռուսերեն լեզուների ազատ տիրապետում.

- անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում:

Ժամանակավոր թափուր պաշտոնը ժամկետային աշխատանքային պայմանագրով զբաղեցնելու ժամկետը սահմանվում է մինչև «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով մրցույթով զբաղեցնելը:

• Աշխատավարձի չափը՝ 310.858 ՀՀ դրամ:
• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

• դիմումը (ձևը կցվում է),
• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց-վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:


Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

ՀՀ քաղաքացիները փաստաթղթերը ներկայացնում են թղթային տարբերակով կամ էլեկտրոնային փոստի միջոցով:

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է 2020 թվականի փետրվարի 4-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 

 

Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

---------------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակ­ված հայտարարությանը՝ խնդրում եմ Ձեզ ինձ հետ կնքել ժամկետային աշխատանքային պայմանագիր Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչու­թյան իրավական ապահովման բաժնի պետի (ծածկագիր՝ 03-2.1-1) ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

 
            Հայտնում եմ, որ.
 

1. Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     

      ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)

2.    Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 

 ____________________________________________________________________________________

3.    Տիրապետում եմ հետևյալ լեզուներին

 
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ,կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ,կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ,կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
__________________________________________________________________________________ (տիրապետում եմ ազատ,կարդում եմ բառարանով, կարող եմ բացատրվել)
 

4.    Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ,ճանաչված չեմ)
 

5.    ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________

                                         (տառապում եմ,չեմ տառապում)

 
6.   Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ,չեմ իրականացնում)
 

7.    Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ,չեմ զբաղվում)
 
8.   Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 
 

Նախազգուշացված եմ՝ կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար, ինձ հետ կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը լուծվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
 
 
   Դիմող՝    _________________   _________________

                  ստորագրություն              անուն, ազգանուն

 
 

                                                                                   «------»--------------------------- 2020թ.

 

 

 
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ

 

Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչու­թյան իրավական ապահովման բաժնի պետի  (ծածկագիր՝ 03-2.1-1)  ժամանակավոր թափուր պաշտոնը որոշակի ժամկետով զբաղեցրած անձի տվյալները

 Տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարած անձանց տվյալները

Տվյալ պաշտոնի անձ­նագրի պահանջները չբավարարած անձի տվյալները

Թերի փաստաթղթեր ներկայացրած անձի տվյալները

Մարինե Լյուդվիգի Սարգսյան
Մարինե Լյուդվիգի Սարգսյան
-
-
Արմինե Արկադյայի Հովսեփյան
-
-
 

 

Վերջնաժամկետ` 04.02.2020

← Վերադառնալ