06
07, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 01-15-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիա­կան ծառայության կադրերի ռեզերվում գրանց­ված քաղաքացիական ծառայողները:

 Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 01-15-Ղ3-1)  պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի առաջին բաժնի պետի (ծածկագիր՝ 01-15-Ղ3-1) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեց­նելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղա­քացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.     դիմում (ձևը լրացվում է տեղում),

2.     անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 6-ից 2020 թվականի հուլիսի 15-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 12-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան,  Բաղրամյան պողոտա 26/1  հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տաս հազար ութ հար­յուր հիսունութ)  ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատաս­խանատվու­թյան զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 «ՀՀ Սահմանադրություն»
1-ին գլուխ, 1-ին հոդված՝,  
2-րդ գլուխ, 34, 41, 47, 49, 56, 57-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 89-րդ հոդված
5-րդ գլուխ, 123, 124, 127, 133, 142, 145-րդ հոդվածներ
6-րդ գլուխ, 152, 155-րդ հոդվածներ

15-րդ գլուխ, 206-րդ հոդված
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Քաղաքացիական պաշտպանության ստորաբաժանումների մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, 5, 6-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 9, 10-րդ հոդվածներ
 

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121010

«Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենք

1-ին գլուխ, 2, 4, 6-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 9-րդ հոդված
3-րդ գլուխ, 11-րդ հոդված

4-րդ գլուխ, 15-րդ հոդված
6-րդ գլուխ, 20, 21-րդ հոդվածներ

 

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=140399

«Քաղաքացիական պաշտպանության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, 5-րդ հոդված 

4-րդ գլուխ, 9-րդ հոդված
7-րդ գլուխ, 18-րդ հոդված
 

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=105232

«Պաշտպանության մասին» ՀՀ օրենք
2-րդ գլուխ, 6, 7-րդ հոդվածներ

4-րդ գլուխ, 16-րդ հոդված
 

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=121627

«Հանրային ծառայության մասին» օրենք
2-րդ գլուխ, 5, 6-րդ հոդվածներ

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141524

 «Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6, 7-րդ հոդվածներ

3-րդ գլուխ, 17-րդ հոդված
5-րդ գլուխ, 20, 21, 24-րդ հոդվածներ
6-րդ գլուխ, 30-րդ հոդված
 
 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
1-ին գլուխ, 4, 5-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 7, 10-րդ հոդվածներ

հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=141302

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
4, 5, 7-րդ հոդվածներ

 
 

Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության կառավարության 1998 թվականի հոկտեմբերի 29-ի «ՀՀ պետական գաղտնիքի շարքը դասվող տեղեկությունների ցանկի մշակման կարգը հաստատելու մասին» N 665 որոշում

 
 
 

Հայաստանի Հանրապետու­թյան կառավարության 2002 թվականի փետրվարի 22-ի «Պահպանման ժամկետները լրացած, պետական և ծառայողական գաղտնիք կազմող, գաղտնազերծված տեղեկությունները պետական արխիվ հանձնելու կամ տեղեկությունները ոչնչացնելու կարգը հաստատելու մասին» N 168 որոշում.

 
 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 82, 89, 92, 97, 103

 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 

հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135

 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջա­դրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ (հղում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

 «Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,

հղումը՝ https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա:

հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:

 

Վերջնաժամկետ` 15.07.2020

← Վերադառնալ