08
07, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է  արտաքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-7.3-Ղ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:
 

 Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչու­թյան մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-7.3-Ղ3-3) պաշ­տոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունք­ների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմակերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվությունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության մոնիթորինգի և վերլուծության բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-7.3-Ղ3-3) քաղա­քացիա­կան ծառայու­թյան թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղա­քացիները պետք է անձամբ Հանրա­պետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.     դիմում (ձևը լրացվում է տեղում),
2.     անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,
6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են աշխատանքային օրերին՝ 2020 թվականի հուլիսի 8-ից 2020 թվականի հուլիսի 17-ը ներառյալ: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 17-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տասը հազար ութ հար­յուր հիսունութ) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հա­վա­­սա­րա­կշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխա­նատվու­թյան զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

ՀՀ Սահմանադրություն
2-րդ գլուխ, 25-րդ հոդված
6-րդ գլուխ, 146, 150, 158-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենք
8-րդ գլուխ, 28-րդ հոդված
10-րդ գլուխ, 35-րդ հոդված
12-րդ գլուխ, 48-րդ հոդված
16-րդ գլուխ, 69-րդ հոդված
 

«Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենք

1-ին գլուխ, 6-րդ հոդված
2-րդ գլուխ, 12-րդ հոդված

 
հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142595
«Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենք
2-րդ գլուխ, 17-րդ հոդված
6-րդ գլուխ, 40-րդ հոդված
8-րդ գլուխ, 73, 86-րդ հոդվածներ
«Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենք
2-րդ գլուխ, 9-րդ հոդված
11-րդ գլուխ, 60, 62-րդ հոդվածներ
16-րդ գլուխ, 115, 117-րդ հոդվածներ
 
 
«Պաշտոնական վիճակագրության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված
5-րդ գլուխ, 16-րդ հոդված
 

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք

1-ին գլուխ, 2-րդ հոդված
2-րդ գլուխ, 4-րդ հոդված


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=142147

 
«Միջազգային պայմանագրերի մասին» օրենք
 
1-ին գլուխ, 2-րդ հոդված
2-րդ գլուխ, 8-րդ հոդված
3-րդ գլուխ, 10, 13-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 18-րդ հոդված
 
 
 
«Հանրային ծառայության մասին» օրենք

2-րդ գլուխ, 5, 6, 7, 8-րդ հոդվածներ 
9-րդ գլուխ, 52-րդ հոդված

 

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված

3-րդ գլուխ, 9, 17-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 24-րդ հոդված
6-րդ գլուխ, 30-րդ հոդված
 
 
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք
 

2-րդ գլուխ, 4-րդ հոդված
4-րդ գլուխ, 10-րդ հոդված

 

 «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
 2, 5-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732


«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք

1-ին գլուխ, 3-րդ հոդված
4-րդ գլուխ, 19, 20-րդ հոդվածներ

7-րդ գլուխ, 53-րդ հոդված
 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 82, 89, 92, 97, 103

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնա­գիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա: հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախա­գահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 
 

  

Վերջնաժամկետ` 17.07.2020

← Վերադառնալ