08
07, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է արտաքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտու­ղարու­թյան քաղաքացիների դիմում-բողոքների բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-14.3-Ղ3-3) քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղա­քա­ցիների դիմում-բողոքների բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-14.3-Ղ3-3)պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնագիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմա­կերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվու­թյունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի քարտուղարության քաղա­քա­ցիների դիմում-բողոքների բաժնի պետի (ծածկագիրը՝ 01-14.3-Ղ3-3) քաղաքացիա­կան ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղա­քացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1.     դիմում (ձևը լրացվում է տեղում),

2.     անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),
3. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
4. աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,
5. արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6. մեկ լուսանկար՝ 3X4 չափսի։

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի հուլիսի 8-ից 2020 թվականի հուլիսի 17-ը ներառյալ՝ աշխատանքային օրերին: Դիմումներն ընդունվում են յուրաքանչյուր աշխատանքային օր՝ ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան,  Բաղրամյան պողոտա 26/1  հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի օգոստոսի 18-ին՝ ժամը 10:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 310.858 (երեք հարյուր տաս հազար ութ հար­յուր հիսունութ)  ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավ­ա­սարա­կշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատասխա­նատվու­թյան զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 «ՀՀ Սահմանադրություն»
2-րդ գլուխ, 29, 41, 56-րդ հոդվածներ

4-րդ գլուխ, 89-րդ հոդված
6-րդ գլուխ,  152, 155-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենք
2-րդ գլուխ, 3-րդ հոդված
3-րդ գլուխ, 6-րդ հոդված
4-րդ գլուխ, 9-րդ հոդված
8-րդ գլուխ, 34, 36-րդ հոդվածներ
 
 
«Հանրագրերի մասին» օրենք

2-րդ գլուխ, 5, 7, 9, 10, 12-րդ հոդվածներ

 
«Լեզվի մասին» օրենք
 2, 4-րդ հոդվածներ
 
 
 
«Տեղեկատվության ազատության մասին» օրենք
4, 5, 7, 9, 10-րդ հոդվածներ
 

«Հանրային ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 3-րդ հոդված
5-րդ գլուխ, 31-րդ հոդված

 
 

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 6-րդ հոդված

3-րդ գլուխ, 9, 17-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 24-րդ հոդված
6-րդ գլուխ, 30-րդ հոդված
 
 
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենք
2-րդ գլուխ, 4, 5-րդ հոդվածներ
 
 

«Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» օրենք
1-ին գլուխ, 2, 3, 4, 5-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 7, 8, 10-րդ հոդվածներ

6-րդ գլուխ, 21-րդ հոդված
 
 

«Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենք
2, 3, 4, 5, 6, 7-րդ հոդվածներ


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=138732


«Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենք

4-րդ գլուխ, 20-րդ հոդված
5-րդ գլուխ, 33, 35-րդ հոդվածներ
 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 82, 89, 92, 97, 103

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնա­գիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135


Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում՝ https://www.gov.am/am/announcements/item/346/ հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

«Աշխատակազմի կառավարում» կոմպետենցիա,
հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/1.pdf

«Խնդրի լուծում» կոմպետենցիա,
հղումը՝  https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/4.pdf

«Որոշումների կայացում» կոմպետենցիա: հղումը՝   https://www.gov.am/u_files/file/Haytararutyunner/7.pdf
 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլ. փոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 

 

 

Վերջնաժամկետ` 17.07.2020

← Վերադառնալ