05
08, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականացնելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 Սոցիալական մեդիայում (Facebook, Twitter, Youtube, Telegram) Հանրա­պետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ամենօրյա կտրվածքով հաշիվների վարում, սոցիալական ցանցերի միջոցով քաղա­քացիների հետ կապի պահպանում, հաշվետվությունների պատրաստում:
 

              Հիմնական պարտականությունները՝

 Նախապատրաստում է սոցիալական մեդիայի միջոցով ստացված հարցում­ների և արձագանքների վերաբերյալ պատասխաններ։

Իրականացնում է քաղաքացիներից ստացված արձագանքների մոնիթորինգ և շաբաթական կտրվածքով նախապատրաստում է հաշվետություններ:

Իրականացնում է սոցիալական մեդիայում (Facebook, Twitter, Youtube, Telegram) Հանրապետության նախագահի և Հանրապետության նախագահի աշխատակազմի ամենօրյա կտրվածքով հաշիվների վարում։

 
 Նշված աշխատանքն իրականացնելու համարպահանջվում է՝

- բարձրագույն կրթություն, սոցիալական մեդիա կամ հաղորդակցության կամ հասարակության իրազեկման կամ հասարակության հետ կապերի ոլորտներում առնվազն երկու տարվա աշխատանքային փորձ, սոցիալական մեդիա հաղորդակցու­թյան հմտություններ.

- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիական ծառայու­թյան մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավա­հարա­բերությունների կարգավորման մասին», «Կառա­վարության կառուցվածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» «Զանգվածային լրատվության մասին», «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների, Հանրապետության նախագահի 2018 թ. ապրիլի 18-ի «Հան­րա­­պետության նախագահի աշխա­տակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորություն­ների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունա­կու­թյուն.

 - համակարգչով և ժամանակակից այլ տե­խ­նի­կական միջոցներով աշ­­խատելու ունակություն.

 -  Հայոց լեզվի /գրավոր և բանավոր/ գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է 11 ամիս ժամկետով:
 
  • Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83
  • Դիմորդները փաստաթղթերը ներկայացնում են էլեկտրոնային տարբերակով:

Դիմորդները պետք է լրացնեն դիմումը՝ (ձևը կցվում է) թվայնացնելով այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկեն hr.department@president.am հասցեով՝

 
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայաց­վող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում համապատասխան մարմնից/ներից ներկայացված տեղեկանքների) պատճենները,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճեն­ները կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
  • անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
 ·         Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքացի­                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       ների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:
 

·           Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրա­պետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահ­պանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեց­նելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի օգոստոսի 10-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:       

 

 

 
Հանրապետության նախագահի

աշխատակազմի ղեկավար

պարոն Էմիլ Տարասյանին

 

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից

                                                                                       դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

 
---------------------------------------------------------------------------------

                                                              դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

 
----------------------------------------------------------------------------------

                                                                              դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները

 
 
 
ԴԻՄՈՒՄ
 

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝  ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի հասա­րա­կայնու­թյան հետ կապերի վարչության առջև դրված կանոնադրական խնդիր­ներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու՝ սոցիալական մեդիայի հաշիվների հետ աշխատանքներ իրականաց­նելու նպատակով փորձագետ ներգրավվելու համար անհրաժեշտ փաստա­թղթերի պատճենները՝

 

1.     Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.

2.    Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.

3.    Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.

4.    Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.

5.    Այլ  _____________________________________________________ էջ.

Առդիր_____________________________________________________ էջ.

 
 Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու     
 ունակություն _____________________________________________________
                                                (ունեմ, չունեմ)
      Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
 ____________________________________________________________________________________
 
 
Տիրապետում եմ հետևյալ օտար լեզուներին՝
 
 ____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
 (տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատկարդում եմ և կարող եմ բացատրվել)
 
Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ _____­­­­­­­­­___________

            (ճանաչված եմ, ճանաչված չեմ)

 
ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
                                         (տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)

_____________________________________________________________________________________

              (իրականացնում եմ, չեմ իրականացնում)
 

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________

                                                                                      (զբաղվում եմ, չեմ զբաղվում)
 
Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող)  կապերի մեջ
__________________________________________________________________________________
                     (գտնվում եմ, չեմ գտնվում)
 

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

 
          Դիմող՝    _________________   _________________

                             ստորագրություն              անուն, ազգանուն

 

                                                                                  «------»---------------------------

2020թ. 

 

 

Հաշվետվություն

Հաշվետվություն

Հաշվետվություն

 

 

 

 

Վերջնաժամկետ` 10.08.2020

← Վերադառնալ