31
08, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով փորձագետ ներգրավելու համար

Աշխատանքային ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

Տեղեկատվական հարթակում անհրաժեշտ տվյալների մուտքագրման, ինչպես նաև մրցույթի նախապատրաստական աշխատանքների իրականացում:

Հիմնական պարտականությունները՝

Իրականացնում է տեղեկատվական հարթակում տվյալների վերաբերյալ կադրային շտեմարանների ստեղծման աշխատանքներ:
Ուսումնասիրում է սահմանված ընթացակարգով մրցույթի դիմորդներից ընդունված փաստաթղթերի ամբողջականությունը և (կամ) դրանցում ձևական սխալների առկայությունը:

Նշված աշխատանքն իրականացնելու համար պահանջվում է՝
- բարձրագույն կրթություն.
- Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, «Քաղաքացիա-կան ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին», «Կառավարության կառուց-վածքի և գործունեության մասին», «Պետական կառավարման համակարգի մար-մինների մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքների, Հանրա-պետության նախագահի 2018թ. ապրիլի 18-ի «Հանրապետության նախագահի աշխատակազմի կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին» ՆՀ-264-Լ հրամանագրի և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
- համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
- հայոց լեզվի գերազանց իմացություն:

Փորձագետը համապատասխան աշխատանքների իրականացման համար ներգրավվում է մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը:

• Աշխատանքի վայրը՝ ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1, հեռ. 010-71-00-81, 010-71-00-83
• Դիմորդներն էլեկտրոնային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում կարող են լրացնել հետևյալ դիմումը (ձևը կցվում է), թվայնացնել այն և ներքոնշյալ փաստաթղթերի թվայնացված տարբերակների հետ միասին ուղարկել hr.department@president.am հասցեով, իսկ թղթային տարբերակով փաստաթղթերը ներկայացնելու դեպքում՝ Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում տեղակայված անցակետում փակվող արկղի մեջ զետեղել հետևյալ փաստաթղթերը՝

• տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի՝ դիպլոմի /ների/, վկայականի /ների/ պատճենները,
• աշխատանքային ստաժ ունենալու դեպքում աշխատանքային գրքույկի պատճենը,
• արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասից կցագրման վկայականի պատճենները կամ համապատասխան տեղեկանք,
• մեկ լուսանկար 3-4 սմ չափսի,
• անձնագրի կամ նույնականացման քարտի պատճենը:
• Դիմորդների ընտրությունը կատարվելու է դիմում ներկայացրած քաղաքա-ցիների փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքներով:

• Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետու-թյան քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:


Փաստաթղթերի ընդունման վերջին ժամկետն է՝ 2020 թվականի սեպտեմբերի 3-ը ներառյալ՝ ժամը 9.00-ից մինչև 18.00-ն:

 


Հանրապետության նախագահի
աշխատակազմի ղեկավար
պարոն Էմիլ Տարասյանին

քաղաքացի --------------------------------------------------------------------- -ից
դիմողի անունը, հայրանունը, ազգանունը

---------------------------------------------------------------------------------
դիմողի հասցեն, հեռախոսահամարը, էլ. փոստի հասցեն

----------------------------------------------------------------------------------
դիմողի անձնագրի կամ նույնականացման քարտի տվյալները, հեռախոսահամարը

 

ԴԻՄՈՒՄ

Ծանոթանալով Հանրապետության նախագահի աշխատակազմի կողմից հրապարակված հայտարարությանը՝ ներկայացնում եմ որպես Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառավարման և պետական պարգևների վարչության առջև դրված կանոնադրական խնդիրներից բխող որոշակի ժամկետով կոնկրետ հանձնարարականներ կատարելու նպատակով փորձագետ ներգրավելու համար անհրաժեշտ փաստաթղթերի պատճենները՝

1. Անձնագրի (ՀԾ համարանիշ) _________________________________________ էջ.
2. Դիպլոմի (դիպլոմների) ______________________________________________ էջ.
3. Աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթղթի __________________ էջ.
4. Զինվորական գրքույկի (առկայության դեպքում) __________________ էջ.
5. Այլ _____________________________________________________ էջ.
Առդիր_____________________________________________________ էջ.

Հայտնում եմ, որ.
Համակարգչային և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու
ունակություն _____________________________________________________
(ունեմ, չունեմ)
Տիրապետում եմ համակարգչային ծրագրերին (օրինակ՝ Վինդոուզ, Վոռդ, Էքսել, Աքսես և այլն)
____________________________________________________________________________________

 

Տիրապետում եմ հետևյալ լեզուներին՝

____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)
____________________________________________________________________________________
(տիրապետում եմ ազատ, կարդում եմ և կարող եմ բացատրվել)

Դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ________________
(ճանաչված եմ, ճանաչված չեմ)

ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված հիվանդությունների ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով _____________________________________________
(տառապում եմ, չեմ տառապում)
Այլ վճարովի աշխատանք (բացի գիտական, մանկավարժական, ստեղծագործական և ընտրական հանձնաժողովի անդամի կարգավիճակից բխող աշխատանքից)
_____________________________________________________________________________________
(իրականացնում եմ, չեմ իրականացնում)

Անձամբ ձեռնարկատիրական գործունեությամբ ____________________________________
(զբաղվում եմ, չեմ զբաղվում)

Անմիջական ենթակայության կամ վերահսկողության տակ մերձավոր ազգակցությամբ կամ խնամիությամբ (ծնող, ամուսին, զավակ, եղբայր, քույր, ամուսնու ծնող) կապերի մեջ
__________________________________________________________________________________
(գտնվում եմ, չեմ գտնվում)

Նախազգուշացված եմ՝ փորձագետի պաշտոնում նշանակվելու դեպքում կեղծ տվյալներ և փաստաթղթեր ներկայացնելու համար զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սահմանված կարգով պատասխանատվության ենթարկվելու մասին:

Դիմող՝ _________________ _________________
ստորագրություն անուն, ազգանուն

«------»--------------------------- 2020թ.

 

 

 


ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ
 

Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնա­կազմի կառավար­ման և պետական պարգևների  վարչություն­ում ներգրավված փորձագետի տվյալները

 

Համապատասխան պահանջները բավարարած անձի տվյալները

Համապատասխան պահանջները չբավարարած անձի տվյալները

Մանե Արթուրի Փիլոյան
Մանե Արթուրի Փիլոյան
-
Նվարդ Համլետի Բոցինյան
-
Վարդան Ռազմիկի Գրիգորյան
-
Թաթուլ Հարությունի Թադևոսյան
-
Վիգեն Գուրգենի Պողոսյան
-

 

Վերջնաժամկետ` 03.09.2020

← Վերադառնալ