14
09, 2020

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է մրցույթ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

Հանրապետության նախագահի աշխատակազմը հայտարարում է ներքին մրցույթ Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչու­թյան գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-13.2-Մ1-4) քաղա­քացիական ծառայության թափուր պաշտոնը զբաղեցնելու համար:

Ներքին մրցույթին կարող են մասնակցել տվյալ մարմնի հանրային ծառայողները և քաղաքացիա­կան ծառայության կադրերի ռեզերվում գրանց­ված քաղաքացիական ծառայողները:

 Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչու­թյան գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-13.2-Մ1-4) պաշտոնի բնութագրի, պաշտոն զբաղեցնող քաղաքա­ցիական ծառայողի համար սահմանված իրավունքների, պարտականությունների, պաշտոնին ներկայացվող պահանջների՝ պաշտոնի համար պահանջվող կրթության, աշխատանքային ստաժի, մասնա­գիտական գիտելիքների, կոմպետենցիաների, ինչպես նաև աշխատանքի կազմա­կերպական լիազորությունների և ղեկավարման շրջանակների մասին տեղեկատվու­թյունը ներառված է պաշտոնի անձնագրում, որի էլեկտրոնային օրինակը կցվում է:

Հանրապետության նախագահի աշխատակազմի ֆինանսական վարչու­թյան գնումների բաժնի գլխավոր մասնագետի (ծածկագիր՝ 01-13.2-Մ1-4) քաղաքացիա­կան ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցել ցանկացող ՀՀ քաղա­քացիները պետք է անձամբ Հանրապետության նախագահի աշխատակազմ (ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1) ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝

1․ դիմում (ձևը լրացվում է տեղում),

2․ անձնագիր կամ նույնականացման քարտ՝ պատճեններով (եթե անձը նույնականացման քարտ չի ներկայացնում, ապա անհրաժեշտ է ներկայացնել հանրային ծառայության համարանիշ կամ անձին հանրային ծառայության համարանիշ տրամադրելու մասին տեղեկանք կամ հանրային ծառայության համարանիշի տրամադրումից հրաժարվելու մասին տեղեկանք՝ պատճեններով),

3․ բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

4․ աշխատանքային գործունեությունը հավաստող փաստաթուղթ՝ պատճենով,

5․ արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկ՝ պատճենով կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայական՝ պատճենով,

6․ մեկ լուսանկար՝ 3X4 չափսի:

Մրցույթին մասնակցելու համար դիմումներն ընդունվում են 2020 թվականի սեպտեմբերի 14-ից սեպտեմբերի 24-ը ներառյալ` աշխա­տանքային օրերին` ժամը 10:00-12:30 և 14:30-17:00:

Մրցույթի թեստավորման փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ ժամը 15:30-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի 2020 թվականի հոկտեմբերի 16-ին՝ ժամը 16:00-ին, ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1 հասցեում:

Մրցույթի հարցազրույցի փուլը կանցկացվի «Հարցարան» ձևաչափով:

Հիմնական աշխատավարձը 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հար­յուր քսաներեք) ՀՀ դրամ է:

Նշված պաշտոնին հավակնող անձը պետք է լինի բարեկիրթ, պարտաճանաչ, հավասարակշռված, գործնական, ունենա նախաձեռնողականություն և պատաս­խանատվու­թյան զգացում:

Թեստում ընդգրկվող մասնագիտական գիտելիքների վերաբերյալ թեստային առաջադրանքները կազմված են հետևյալ բնագավառներից՝

 
ՀՀ Սահմանադրություն
1-ին գլուխ, 2, 5, 6, 10, 14-րդ հոդվածներ
2-րդ գլուխ, 49, 57, 66, 73-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 90, 93, 102, 109, 116-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 124, 127, 134, 135, 145-րդ հոդվածներ
6-րդ գլուխ, 146, 159, 161-րդ հոդվածներ
7-րդ գլուխ, 166, 167, 173, 175-րդ հոդվածներ
8-րդ գլուխ, 176-րդ հոդված
15-րդ գլուխ, 206-րդ հոդված


հղում՝ https://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=102510

 
«Գնումների մասին օրենք

1-ին բաժին, 2, 5, 6, 7, 9, 10, 11, 15-րդ հոդվածներ
2-րդ բաժին, 16-րդ հոդված 

3-րդ բաժին, 21, 24, 25-րդ հոդվածներ 
4-րդ բաժին, 1-ին գլուխ, 26, 27, 29-րդ հոդվածներ 
4-րդ բաժին, 2-րդ գլուխ, 30, 31-րդ հոդվածներ 
4-րդ բաժին, 3-րդ գլուխ, 33, 34, 35, 36-րդ հոդվածներ 
6-րդ բաժին, 46, 50-րդ հոդվածներ 

«Քաղաքացիական ծառայության մասին» օրենք
1-ին գլուխ, 4-րդ հոդված
2-րդ գլուխ, 5, 7-րդ հոդվածներ

3-րդ գլուխ, 8, 10, 16, 17-րդ հոդվածներ
4-րդ գլուխ, 18, 19-րդ հոդվածներ
5-րդ գլուխ, 20, 21, 24-րդ հոդվածներ
8-րդ գլուխ, 37-րդ հոդված
 
 

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի «Գնումների գործընթացի կազմակերպման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 10-ի N 168-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 526-Ն որոշում

 
 

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և Էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» N 534-Ն որոշում

 
 

Ինֆորմատիկա, 7-րդ դասարան։ Դասագիրք հանրակրթական դպրոցի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2012։

 

հղում՝ https://fliphtml5.com/fumf/egdx, էջեր, 22, 30, 35, 36, 38, 44, 46, 76, 81, 89, 92, 97, 103

 
 

Ինֆորմատիկա, 8-րդ դասարան։ Հանրակրթական ավագ դպրոցի ընդհանուր և հումանիտար հոսքերի համար։ Ս.Ս. Ավետիսյան, Ա.Վ. Դանիելյան։ Մասնագիտական խմբագիր՝ Ռ.Վ. Աղգաշյան։ Երևան, 2013։

 
հղում՝ http://online.fliphtml5.com/fumf/irey/#p=2 էջեր, 8, 44, 56, 57, 58, 102, 135
 

Թեստում ընդգրկվող կոմպետենցիաների վերաբերյալ թեստային առաջադրանք­ները կազմված են տվյալ պաշտոնի համար սահմանված և Հայաստանի Հանրապետության կառավարության պաշտոնական ինտերնետային կայքէջում (https://www.gov.am/am/announcements/item/346/) հրապարակված ընդհանրական կոմպետենցիաներից, մասնավորապես՝

 

·         Խնդրի լուծում

·         Հաշվետվությունների մշակում

 

Մրցույթին մասնակցել ցանկացող քաղաքացիները մրցույթի վերաբերյալ հարցերի և լրացուցիչ տեղեկությունների համար կարող են դիմել Հանրապետության նախագահի աշխատակազմի անձնակազմի կառա­վարման և պետական պարգևների վարչության կադրերի բաժին (հասցե` ք. Երևան, Բաղրամյան պողոտա 26/1), հեռախոսահամար՝ 010-71-00-81, 010-71-00-83, էլփոստ՝ hr.department@president.am:

 
Թեստի ձևանմուշը կցվում է:
 
 
 

 

 

Վերջնաժամկետ` 24.09.2020

← Վերադառնալ