28
11, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել ՌԴ Նախագահ Դմիտրի Մեդվեդեւին

Ուղերձում ասված է.

“Հարգելի Դմիտրի Անատոլեւիչ,

Խոր վշտով տեղեկացա “Նեվսկի Էքսպրես” ճեպընթաց գնացքի ողբերգական վթարի մասին, որի հետեւանքով եղան բազմաթիվ մարդկային զոհեր:

Կիսելով Ձեր ցավը` ողջ հայ ժողովրդի եւ անձամբ իմ անունից, խնդրում եմ աջակցության խոսքեր, անկեղծ ու խոր ցավակցություն փոխանցել զոհվածների մտերիմներին ու հարազատներին, ողջ ռուս ժողովրդին:

Հարգելի Դմիտրի Անատոլեւիչ,

Մեկ անգամ եւս ընդունեք մեր կարեկցությունն ու աջակցությունը”:

← Վերադառնալ