05
12, 2009

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վյաչեսլավ Տիխոնովի ընտանիքին

ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վյաչեսլավ Տիխոնովի մահվան կապակցությամբ Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել նրա ընտանիքին:

Հեռագրում ասված է.

“Հայաստանում խոր վշտով տեղեկացանք ԽՍՀՄ ժողովրդական դերասան Վյաչեսլավ Տիխոնովի մահվան մասին: Նա այն քիչ դերասաններից էր, որին հաջողվեց ջնջել իր անհատականության եւ կինեմատոգրաֆիայում իր կողմից մարմնավորած կերպարների ընկալման սահմանը: Նրա խաղացած դերերի բազմապլանայնությունն ու զանազանությունն արտացոլում են նրա զգայուն ինտելեկտի եւ ինտելիգենտության բացառիկ մակարդակը:

Ցավակցում եմ Վյաչեսլավ Վասիլեւիչի հարազատներին ու մտերիմներին եւ նրա տաղանդի բազմամիլիոն երկրպագուներին”:

← Վերադառնալ