30
04, 2011

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միցայալ Նահանգների նախագահ Բարաք Օբամային՝ ԱՄՆ-ի հարավային նահանգներում հողմամրրիկների հետևանքով զոհվածների և ավերածությունների կապակցությամբ: Հեռագրում ասված է.

«Խոր ցավով տեղեկացա ԱՄՆ-ի հարավային նահանգներում վերջերս մոլեգնող հողմամրրիկների արդյունքում ավելի քան 300 զոհերի և ավերածությունների մասին:

Հայ ժողովրդի և անձամբ իմ անունից անկեղծ ցավակցություն եմ հայտնում Ձեզ և զոհվածների ընտանիքներին: Այս ծանր պահին կիսելով Ձեր վիշտը՝ մաղթում եմ համբերություն և ոգու տոկունություն»:

← Վերադառնալ