02
02, 2012

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Պորտ Սաիդ քաղաքում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Եգիպտոսի Արաբական Հանրապետության զինված ուժերի բարձրագույն խորհրդի նախագահ մարշալ Հուսեյն Տանտավիին` Պորտ Սաիդ քաղաքի ֆուտբոլային մարզադաշտում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որին զոհ են գնացել Եգիպտոսի տասնյակ անմեղ քաղաքացիներ:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն է հայտնել մարշալ Հուսեյն Տանտավիին և Եգիպտոսի ժողովրդին, տոկունություն մաղթել զոհվածների հարազատներին:

← Վերադառնալ