18
04, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հայաստանի Հանրապետության արվեստի վաստակավոր գործիչ, իր եզակի արվեստով ողջ աշխարհին հիացրած և զարմացրած մանրաքանդակի անզուգական վարպետ, անվանի երաժիշտ Էդուարդ Ղազարյանի մահվան կապակցությամբ:

Հանրապետության ղեկավարը խորին ցավակցություն է հայտնել Ղազարյանների ընտանիքին, տաղանդաշատ արվեստագետի հարազատներին և մերձավորներին:

← Վերադառնալ