01
11, 2012

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Աբդալլահ Բին Աբդ Ալ Ազիզ Ալ Սաուդին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նորին Արքայական Մեծություն Զույգ Սրբավայրերի Պահպան Սաուդյան Արաբիայի Թագավորության Թագավոր Աբդալլահ Բին Աբդ Ալ Ազիզ Աս Սաուդին՝ Էր Ռիյադում տեղի ունեցած վթարի և դրա հետևանքով անմեղ զոհերի ու վիրավորների կապակցությամբ:

Հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Ձերդ Արքայական Մեծություն,

Խոր ցավով տեղեկացա ս. թ. նոյեմբերի 1-ին Էր Ռիյադում տեղի ունեցած ահասարսուռ վթարի և դրան հետևած պայթյունի մասին, որը տասնյակ անմեղ զոհերի և հարյուրից ավելի վիրավորների պատճառ դարձավ:

Սաուդյան Արաբիայի ժողովրդի համար այս ծանր պահին անկեղծ վշտակցություն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ և զոհվածների հարազատներին` մաղթելով տոկունություն և համբերություն, իսկ տուժածներին` շուտափույթ ապաքինում»:
 

← Վերադառնալ