12
02, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կոմի Հանրապետության «Վորկուտինսկայա» հանքահորում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ, որը հանքափորների մահվան պատճառ է դարձել:

«Խնդրում եմ անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին և շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում բոլոր տուժածներին»,-ասված է ՀՀ նախագահի ցավակցական հեռագրում:

 

← Վերադառնալ