04
04, 2013

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Արգենտինայի Հանրապետության նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Կիրչներին՝ Արգենտինան պատուհասած տարերային աղետի կապակցությամբ:

«Խորին վշտակցություն և զորակցություն եմ հայտնում Ձեզ և Արգենտինայի բարեկամ ժողովրդին՝ բազմաթիվ մարդկային զոհերի և ջրհեղեղի պատճառած ավերածությունների կապակցությամբ:

Բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ բարեկամական Արգենտինային՝ շուտափույթ ապաքինում»,-ասված է Նախագահ Սերժ Սարգսյանի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ