27
04, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մերձմոսկովյան Դմիտրովի շրջանի հոգեբուժական հիվանդանոցում տեղի ունեցած հրդեհի հետևանքով տասնյակ անմեղ մարդկանց ողբերգական մահվան կապակցությամբ: Հանրապետության Նախագահը խնդրել է իր անկեղծ կարեկցանքի և զորակցության խոսքերը փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
 

← Վերադառնալ