13
08, 2013

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին

 

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Նիդերլանդների Թագավոր Վիլլեմ-Ալեքսանդրին՝ Արքայազն Յոհան Ֆրիզոյի անժամանակ մահվան կապակցությամբ:

«Նիդերլանդների Ձերդ Մեծություն,

Ցավով տեղեկացա Ձեր կրտսեր եղբոր` Նիդերլանդների Արքայազն Յոհան Ֆրիզոյի անժամանակ մահվան մասին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Նիդերլանդների արքայական ընտանիքին, մերձավորներին և հոլանդացի բարեկամ ժողովրդին:

Վշտակցելով Ձեզ այս ծանր կորստի պահին` մեր զորակցությունն ու սփոփանքն ենք հայտնում»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

← Վերադառնալ