13
05, 2014

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել հայ բեմի լեգենդար դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ

 


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Սվետլանա Գրիգորյանի հարազատներին՝ հայ բեմի լեգենդար դերասանուհի, Հայաստանի ժողովրդական արտիստ, Մովսես Խորենացու և «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալակիր, Սուրբ Էջմիածնի «Սուրբ Սահակ և Սուրբ Մեսրոպ» շքանշանի ասպետ, Երևանի պատվավոր քաղաքացի, Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասանուհի Սվետլանա Գրիգորյանի մահվան կապակցությամբ:

«Սվետլանա Գրիգորյանի անունն իր կերտած վառ ու անկրկնելի կերպարների, բացառիկ տաղանդի ու նվիրումի շնորհիվ ընդմիշտ կմնա հայ թատրոնի պատմության և սերունդների հիշողության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում հայ բեմի անվանի վարպետի հարազատներին, գործընկերներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին»,-ասված է ՀՀ Նախագահի ցավակցական հեռագրում:

 

← Վերադառնալ