14
03, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Նախագահ Վլադիմիր Պուտինին

 

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կազանում «Ադմիրալ» առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհի հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը սփոփանքի և զորակցության խոսքեր է փոխանցել զոհվածների հարազատներին ու մտերիմներին, շուտափույթ ապաքինման մաղթանքներ՝ այդ ողբերգության արդյունքում տուժածներին:
 

← Վերադառնալ