02
04, 2015

Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահին՝ «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի խորտակման կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Օխոտի ծովում խորտակված «Դալնի Վոստոկ» ձկնորսանավի նավաստիների ողբերգական մահվան կապակցությամբ:

Հանրապետության Նախագահը խնդրել է վշտակցության ու զորակցության անկեղծ խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մտերիմներին:
 

← Վերադառնալ