04
05, 2015

Նախագահը ցավակցական հեռագիր է հղել Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Ռոդիոն Շչեդրինին տիկնոջ՝ Մայա Պլիսեցկայայի մահվան կապակցությամբ:

«Մեծ ցավով և խորը վշտով տեղեկացա բալետի աշխարհահռչակ պարուհու՝ անկրկնելի և հրաշալի Մայա Պլիսեցկայայի մահվան մասին:
Նրա կերտած անկրկնելի կերպարներն ընդմիշտ կմնան բոլոր սերունդների հանդիսատեսների հիշողության մեջ: Մեծ է կորստյան ցավը, և մենք սգում ենք Ձեզ հետ միասին:

Խորին ցավակցություն եմ հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին, մերձավորներին և Մայա Պլիսեցկայայի տաղանդի բազմամիլիոն երկրպագուներին»,-ասված է Հանրապետության Նախագահի ցավակցական հեռագրում:
 

← Վերադառնալ