30
10, 2015

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Նախագահ Մամնուն Հուսեյնին


Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագրեր է հղել Աֆղանստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Աշրաֆ Ղանի Ահմադզային և Պակիստանի Իսլամական Հանրապետության Նախագահ Մամնուն Հուսեյնին՝ Աֆղանստանի և Պակիստանի սահմանին տեղի ունեցած երկրաշարժի կապակցությամբ, որը բազմաթիվ զոհերի պատճառ է դարձել:

Սերժ Սարգսյանը խորին ցավակցություն ու զորակցություն է հայտնել Աֆղանստանի և Պակիստանի նախագահներին, երկու երկրների ժողովուրդներին` զոհվածների հարազատներին մաղթելով տոկունություն և ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:
 

← Վերադառնալ