19
03, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության Նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Դոնի Ռոստով քաղաքի օդանավակայանում «Բոինգ 737-800» ինքնաթիռի վթարի կապակցությամբ, որի պատճառով զոհվել է 62 մարդ:

ՀՀ Նախագահը խնդրել է կարեկցանքի ու զորակցության խոսքեր փոխանցել զոհվածների հարազատներին և մերձավորներին:
 

← Վերադառնալ