22
11, 2016

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հունաստանի Հանրապետության Նախագահ Պրոկոպիս Պավլոպուլոսին՝ Հունաստանի Հանրապետության նախկին Նախագահ Կոնստանտին Ստեֆանոպուլոսի մահվան կապակցությամբ:

Անդառնալի կորստյան կապակցությամբ ՀՀ Նախագահը խորին ցավակցություն և զորակցություն Է հայտնել Կոնստանտին Ստեֆանոպուլոսի ընտանիքին և հարազատներին, բարեկամ հույն ժողովրդին:

 

← Վերադառնալ