16
08, 2020

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփին՝ եղբոր՝ Ռոբերտ Թրամփի մահվան կապակցությամբ: 

«Խորին ցավ ապրեցի` ստանալով Ձեր սիրելի եղբոր մահվան լուրը: Ընդունեք
իմ անկեղծ ցավակցությունները:

Թող Տերը մխիթարություն պարգևի Ձեզ և Ձեր ընտանիքին դժվարին այս պահին»,-մասնավորապես ասված է նախագահի հեռագրում:

 

← Վերադառնալ