31
08, 2020

Նախագահ Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի նախկին նախագահ Պրանաբ Մուքերջիի մահվան կապակցությամբ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցական ուղերձ է հղել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Ռամ Նաթ Քովինդին՝ Հնդկաստանի նախկին նախագահ Պրանաբ Մուքերջիի մահվան կապակցությամբ։

Նախագահ Սարգսյանը Հայաստանի ժողովրդի և իր անունից վշտակցություն ու զորակցություն է հայտնել նախագահ Ռամ Նաթ Քովինդին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին, իսկ հանգուցյալի մերձավորներին՝ տոկունություն և ոգու արիություն մաղթել։ 

← Վերադառնալ