06
07, 2021

Նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում տեղի ունեցած ավիաաղետի կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության նախագաh Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինին՝ Կամչատկայում Ան -26 օդանավի կործանման կապակցությամբ:

Նախագահ Սարգսյանն իր ցավակցությունն է հայտնել ավիաաղետի հետևանքով զոհվածների ընտանիքներին և մերձավորներին՝ մաղթելով տոկունություն և ոգու արիություն:  

← Վերադառնալ